ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության անդամներին։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամներ Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Ինդոնեզիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Երվանդ Ոսկանյանը։ Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ  քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացի Ս. Ս.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, Ս. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթը` Ս. Հ.-ն, Արարատ քաղաքի` իրեն պատկանող բնակարանը...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին`ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ հատկապես կրթության և գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում  ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է: Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել  են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք: Բացահայտվել է գողության 16, խարդախության 6, յուրացման 2, կողոպուտի և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության...