Ընթացիկ տարվա փետրվարի 19-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Պակիստանի դեմ Հնդկաստանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Հնդկաստանի քաղաքացի Կուլբհուշան Ջադհավին լրտեսության մեղադրանքով մահապատժի ենթարկելու մասին Պակիստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հնդկաստանն ընդդեմ Պակիստանի գործով լսումները տեղի են...
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2 մլրդ դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Եգիպտոսին։ ԱՄՀ-ն համաձայնել է տրանշ տրամադրել Եգիպտոսին՝ 2018 թվականի մայիսին երկրում ԱՄՀ փորձագետների իրականացրած ստուգումներից հետո։  «Եգիպտոսը հստակ իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիրը։ Բարեփոխումների արդյունքները շատ ակնհայտ են, և դա դրական արձագանք է գտել միջազգային կազմակերպությունների շրջանում և նոր հնարավորություններ է ստեղծել համաշխարհային ներդրողների համար՝ Եգիպտոսում ներդրումներ կատարելու գործում», -նշել է այս կապակցությամբ Եգիպտոսի Ֆինանսների...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին: Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955...
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ: