Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։
Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի...
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համկիրների հետ գտնվում էր Երևանի պետական համալասարանի շենքի դիմաց: Ցուցարարները կոչ են անում ուսանողներին միանալ իրենց և պայքարել հանուն իրենց հայրենիքի: Նրանք բղավում են «ազատ, անկախ ուսանող»:
«Երևանի պետական համալսարանը պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության խորհրդանիշը: Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ ուսումնական հաստատության...
Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է՝
«Հարգելի լրագրողներ,
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները Ֆրանսիայի հրապարակից սկսեցին երթ իրականացնել մայարաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մյուսներին միանալ իրենց:
Վերջինս անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես հնդկական կինո, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է. «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ ոստիկանությունը և Շմայսի բրիգադի ներկայացուցիչներն իրար հետ կազմակերպված գործողություններ...
Երևանի Բաղրամյան պողոտան մի քանի օր փակ մնալուց հետո այսօր առավոտյան բացվել է: Բաց է նաև Ֆրանսիայի հրապարակը: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Խաչմերուկներից և փողոցների մեջտեղից հեռացված են աղբամաններն ու նստարանները: Բաղրամյան պողոտայից նաև դուրս են բերվել մի քանի օր հսկողություն իրականացնող ոստիկանական ուժերը, ոստիկանական տեխնիկան, ինչպես նաև փշալարարը: Մաքրվել...








