Ցուցարարները երթ են իրականացնում մայրաքաղաքի փողոցներով

Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր համակիրները Ֆրանսիայի հրապարակից սկսեցին երթ իրականացնել մայարաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մյուսներին միանալ իրենց:

Վերջինս անդրադարձավ երեկ տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով որպես հնդկական կինո, որի սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է. «Սա բեմադրված հնդկական կինո էր, երբ ոստիկանությունը և Շմայսի բրիգադի ներկայացուցիչներն իրար հետ կազմակերպված գործողություններ էին իրականացնում»:

Բաղրամյան պողոտայում ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել: Ցուցարարները շարժվելով վարչապետի նստավայր չկարողացան առաջանալ:

Նշենք, որ ոստիկանական ուժեր են  կենտրոնացվել նաև Ֆրանսիայի հրապարակում, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Ֆրանսիայի հրապարակում գտնվող ուսանողներին և քաղաքացիներին: Այս պահին Ֆրանսիայի հրապարակը բաց է երթևեկության համար:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ իրենք պատրաստվում են խաղաղ երթ իրականացնել, իսկ  բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն: