Ցուցարարները հասան ԵՊՀ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր համկիրների հետ գտնվում էր Երևանի պետական համալասարանի շենքի դիմաց: Ցուցարարները կոչ են անում ուսանողներին միանալ իրենց և պայքարել հանուն իրենց հայրենիքի: Նրանք բղավում են «ազատ, անկախ ուսանող»:

«Երևանի պետական համալսարանը պետք է լինի ՀՀ քաղաքացիների և ուսանողների ազատության խորհրդանիշը: Մեծագույն խայտառակություն է, երբ որևէ ուսումնական հաստատության դռները փակվում են չափահաս մարդկանց առաջ: ՍԱ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ստեղծած Հայաստանի կամ ավելի ճիշտ ստահոդ պետության կարևորագույն սիմվոլներից մեկն է: Մենք ուզում ենք կոչ անել բոլոր բուհերի ռեկտորներին, Կրթության և գիտության նախարարին, որ վերջ տան այդ պրակտիկային»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր իրենց առաջ են բացվել ԵՊՀ-ի ռեկտորատի դռները:

Ակյնուհետև շարունակեցին իրենց երթը: