Արցախի Հանրապետության Ազգային ժողովն Արտակ Բեգլարյանին միաձայն ընտրել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան։ Արտակ Բգլարյանը զբաղեցնում էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Արտակ Բեգլարյանը մասնագիտությամբ քաղաքագետ եւ հանրային կառավարման մասնագետ է: Նա 2012թ.-ից աշխատել է որպես Արցախի Հանրապետության վարչապետի օգնական, այնուհետեւ՝ մամուլի քարտուղար, իսկ վերջին ամիսներին՝ որպես պետական նախարարի խորհրդական:...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ ապրանքների և ծառայությունների...
Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս: Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի...
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, հոկտեմբերի 21-ին` ՀՀ 9 մարզերում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված, ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 9-ը մարզերի 49 համայնքում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների...
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է  42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն...