Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ իրականացրած Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում ծրագրի շրջանակում մշակվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են բանտային առողջապահության հիմնախնդիրներին և բարեփոխումներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի իրացման գործընթացի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Ի թիվս այլնի՝ կարևորվում է այնպիսի ձեռնարկի մշակումը, ինչպիսին «Բանտային առողջապահության...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը 2018 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը Վաշինգտոնում մասնակցել է «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ» միջազգային համաժողովին, որը կազմակերպել էր Համաշխարհային բանկը: Համաժողովի ընթացքում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտներում իրականացված և նախատեսվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանում Կայուն...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում գտնվելու և երկու երկրների արդարադատության ոլորտի բարափոխումների ընթացքին ու իրավական դաշտի տեղեկատվության փոխանակմանն առնչվող որոշ հարցեր նախարար Զեյնալյանի հետ քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին: Պայմանավորվածություն է ձեռքբերվել Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական բժշկության կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով Վրաստանի ձեռքբերումները նշված ուղղություններով: Քննարկվել են նաև անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս համատեղ փորձի փոխանակման պայանավորվածություն է ձեռքբերվել:  Նախարար Զեյնալյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է նաև պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ներդրման հայկական փորձը, ընդգծելով, որ ներկայում ամբողջ Հանրապետության տարածքում սփռված 130 գրասենյակներ մատուցում են պետական մարմիններին առնչվող 67 ծառայություն, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ գրասենյակների թիվը հասցնել 300- ի: Տեա Ծուլուկիանին ևս ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը, որը ներառում է 60 գրասենյակներ գյուղական համայնքներում և 20 գրասենյակներ մեծ քաղաքներում: Այս համատեքստում նախարար Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է ս.թ. հոկտեմբերի 18-ին ներկա գտնվելու Վրաստանի վարչապետի մասնակցությամբ Ախալքալաքում կայանալիք պետական ծառայությունների մատուցման հերթական գրասենյակի բացման արարողությանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցության հետագա խորացման հարցում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև երեկ՝ հունվարի 29-ին:...
ԱՄՆ-ն սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ: Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և...