ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 28-ին անդրադարձել է Արցախում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը: Մասնավորապես, լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող ԱՄՆ-ն տեղյակ է իրավիճակին, Փսակին պատասխանել է.
«Կոնկրետ այս դեպքի վերաբերյալ մենք բավականաչափ տեղեկացված չենք: Մենք շարունակում ենք կողմերին տեղեկացնել, որ...
Հոկտեմբերի 23-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովի (SPT) անդամների ընտրությունը։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տեղեկացմամբ՝ կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը վերընտրվել է որպես ենթահանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով։ Նա ենթահանձնաժողովի անդամ է 2011 թվականից։
Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող...
Այսօր ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ, ապօրինաբար հատած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դատավարությունը:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշել է ամբաստանյալ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը, ի տարբերություն...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ:
Այս մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների...
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Այդ մասին...