«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին ավելի լուրջ անելիքներ ունի»․ Գագիկ Մակարյան

«Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որպես տնտեսական մրցակցության խախտման դեպք, անընդմեջ մեր կազմակերպության օրինակն է առաջ բերում, խախտելով անմեղությանկանխավարկածը, քանի որ մինչ օրս դատարանի որոշումը դեռևս հրապարակված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նոյ» սոցիալական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Գագիկ Սարգսյանը։

Ըստ բանախոսի, 2014 թվականի ապրիլ ամսին, «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ն․ Կարամանուկյանին նամակով դիմել է, առաջարկելով anelikbank.am դոմեյնի անունն օգտագործել որպես ֆիրմային և բիզնես խնդիրների լուծման համար, իսկ anelik.am դոմեյնը՝ ավելի օժանդակ և այլ հարակից տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Սակայն, նամակը մերժվել է, պատճառաբանվելով, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ռազմավարական այդ տարվա ծրագրով նախատեսված չէ դոմեյնի փոփոխում կամ վերանայում։ Մերժման պատասխանից հետո, ինքը պատրաստվում է վերցնել դոմեյնը և այն օգտագործել իրենց կենտրոնի համար։ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն դատի է տալիս սոցիալական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնին, պնդելով, որ դոմեյներն իրար բավականին նման են, ինչը կարող է շփոթություն առաջացնել։

«Մենք չենք խախտել որևէ էթիկա, քանի որ մեր արտասահմանյան գործընկերների հետ  «Անելիքների շտեմարան» ծրագիր ենք իրականացրել, վերցրել ենք «անելիք՝ anelik»  և  «շտեմարան՝ bank» բառերը և դարձրել դոմեյն»,- իր խոսքը մանրամասնեց կենտրոնի ղեկավարը։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ցածր է գնահատում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքը, նշելով, որ տարիների ընթացքում մի խնդիր է եղել նրանց առջև, որը մինչև օրս չի լուծվում․ «Հանձնաժողովը երբեք չի նախապատրաստում երևույթների ուսումնասիրում, որպեսզի տեսնի, թե տնտեսությունների զարգացման դիմանմիկան, չի անում ռազմավարական ծրագրեր, որոնք պետությունը դնում է իր առաջ։ Սրանք այն կարևոր կետերն են, որոնք պետք է առաջինն իրականացնի հանձնաժողովը։ Բայց վերջինս այնպիսի գործառույթներ է իրականացնում, որից զարմանաում ենք»։

Անդրադառնալով «Նոյ» սոցիալական հետազոտությունների և շուկայի ուսումնասիրության կենտրոնի դեմ դատական գործին, Գագիկ Մակարյանն ուղղակի նշեց․ «Հանձնաժողոն իր մանդատը պետք է վերանայի, տարանջատի կարևորն անկարևորից, այս մանր խնդիրները թողնի մի կողմ և միջազգային մրցասպարեզ դուրս գա՝ այնտեղ գործունեություն իրականացնելով։ Հանձնաժողովն այս պահին ավելի լուրջ անելիքներ ունի»,- իր խոսքն ավարտեց բանախոսը։

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի