2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: «Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է  32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի  ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց:  Աճը...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին Սեֆիլյանի և մյուսների գործով ապացույց հանդիսացող տեսանյութերը։ Մեղադրող կողմը միջնորդեց հետազոտման առարկա դարձնել 42 տեսանյութերից միայն  3-ը, որը բավարարվեց դատավորի կողմից։ Նշենք, որ տեսանյութերում Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը հանդես էին գալիս ելույթներով՝ «Ազատության» հրապարակում  և ներկայացնում էին երկրում տիրող իրավիճակի մասին։...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ս. Մկրտչյանը հայտնել է, որ 2017...
ՄԱԿ-ի յոթ անդամ պետություններ զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկության իրավունքից՝ վճարումները չկատարելու պատճառով: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում: Վենեսուելայի, Գամբիայի, Եմենի, Լեսոտոյի, Լիբանանի, Տոնգի և Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության ներկայացուցիչները չեն կարողանա քվեարկել Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, քանի որ նրանց պարտքերը գերազանցել են վերջին երկու...
Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։