Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական...
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2645 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է Ոստիկանությունը: Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 66 բույս: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 հրազեն: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող: Ստացված...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Հանդիպման ընթացքում...
Ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 11-ի երեկոյան Խնձորեսկ գյուղի բնակիչներ Սամսոն Ա.-ի և Գևորգ Շ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, մասնավորապես, որ օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված Վարդուշ Հ.-ն...
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և...