ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԼԻԴՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին:

Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը: