Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում մշակված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը: Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ընդգծելով մայրաքաղաքի ու բնակիչների համար ծրագրի կարևորությունը, համոզմունք է հայտնել, որ «Կանաչ քաղաք»-ի իրագործումը կարևոր նշանակություն կունենա քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից: «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի...
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է գտնվել Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների զորացրվածների դիմավորման արդեն ավանդական դարձած խորհրդանշական միջոցառմանը: Ողջունելով 2016թ. ապրիլին առաջնագծում ռազմական գործողություններին մասնակցած և արդեն զորացրված զինծառայողներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ դիմավորման միջոցառումը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված Երևանի...
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի: Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության...