Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։ ՀՀ տրանսպորտի,...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։ Գրության մեջ նշվել է, որ՝ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ...
Օգոստոսի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Թումանյան թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող թիվ 170 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Կողբի 2-րդ փողոցում (Երևանյան լճի մոտակայք) գտնվող այգում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ և...
Օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: ԱԻՆ-ց հաղորդում են, որ թրկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի...
ՀՀ Արարատի մարզում գտնվող Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից: Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ,...