Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի հետ համագործակցության և երկրին հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար  3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ նոր վարկի տրամադրման...
Այսօր տեղի է ունեցել Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի նպատակն էր ամրապնդել ազատությունից զրկված անձանց իրավունքները՝ բարելավելով բուժծառայության (այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնամքի) տրամադրումը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի կարողությունների...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ քննարկմանը, որը կազմակերպվել էր Կառուցողական երկխոսության հանձնարություն ծրագրի շրջանակում: Նախարարի տեղակալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ Ռազմավարության նախնական տարբերակն առաջինը քաղհասարակության անդամների հետ քննարկելը բխում է Կառավարության կողմից որդեգրված կոռուպցիայի դեմ մասնակցային պայքարի տրամաբանությունից: Փոխնախարարի խոսքով՝ 2019-2022 թթ....
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻՊ Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 18-ին անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի վերանայման նպատակով հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկների վերաբերյալ քննարկում:      Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները: Համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներն անդրադարձել են նաև ՄԻՊ Գործողությունների ծրագրի առաջընթացին, ըստ ոլորտների առանձնացրել  ծրագրի ազդեցությունը, ինչպես նաև քննարկել ի հայտ եկող հնարավոր խոչընդոտներին և սպասվող մարտահրավերներին վերաբերող հարցեր: