Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ եթե ցանկանում եք բողոքարկել ՃՈ-ի կողմից կամ տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրած վարչական իրավախախտման գործով կայացված որոշումը, ապա՝ կարող եք այցելել Ծովակալ Իսակովի 9, ՃՈ և ներկայացնել դիպում ՃՈ պետի անունով:  Մանրամասները տեսանյութում՝ https://www.youtube.com/watch?time_continue=20&v=UdQVEsF1lOg
ՀՀ Արդարադատության Արթիկ ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Գալստյանը բուժննում անցնելու նպատակով, 2017 թվականի հոկտեմբերի 2-ին տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն՝ անոթային վիրաբուժության բաժանմունք, քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակիցների ուղղությամբ:  Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ գնալու է բժշկական կենտրոն՝ բուժզննման...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից 2 շապիկ հափշտակած անձանց ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Մաշտոցի պողոտայում գործող խանութից գաղտնի...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: Հարգելի՛ պարոն նախագահող, Պետությունների և պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ, Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպման օրակարգը, դրանում ներառված հարցերն արտահայտում են Համագործակցությունում Ռուսաստանի...
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Ծառայության պետն այցելել է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ: Տարածքային բաժիններ աշխատանքային այցելության ծրագրով  Արագածոտնի մարզում ևս ՍԱՊԾ պետը հանդիպել է  տարածքային  բաժինների  պետերի  և  աշխատակիցների հետ:  Հանդիպման  ընթացքում   Հովհաննես Սահակյանն...