Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը

Այսօր Վերաքննիչ դատարանում մեկնարկել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Արդեն 4 ժամ է ինչ վերաննիչ բողոքի վերաբեյալ դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ  հուլիսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում որոշում էր կայացվել վերջինիս նկատմամբ խաբանման միջոց ընտրել կալանավորումը:

Հավելենք, որ ստորագրահավաք էր կազմակերպվել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ և ստորագրահավաքին միացել էին 45  պատգամավորներ՝ 41 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից:

Սակայն երեկ, Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մերժվել է վերոնշյալ միջնորդությունը:

Հավելենք, որ վերջինս կալանավորվելուց առաջ հարցազրույց էր տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանին և նշել, որ իրեն առաջադրված մեղադրանքը ակնհայտ քաղաքական հետապնդում է՝ վենդետա. «Ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ-ի կեսն արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, հանցանք են գործել որոշումներ կայացնելիս և առնվազն ՍԴ վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն և այլն: Այ սա է պատկերը: Դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է:  Սա է իրականությունը և սա վտանգավոր պահ է մեր երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև ՍԴ որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չէ սա չպայթի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ամբողջ իրավական համակարգն այսօր շատ մեծ վտանգի տակ է գտնվում:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: