ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ: Արա Բաբլոյանը, ողջունելով Մայա Գոյկովիչին, կարևորել է Միջխորհրդարանական միության շրջանակում հանդիպելու հնարավորությունը: ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել երկկողմ հարաբերությունների շարունակական կատարելագործումը՝ հիմք ընդունելով հայ-սերբական բարեկամական հարաբերությունների բազմամյա պատմությունը: Խորհրդարանի ղեկավարը...
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանությունում քաղաքացի Ռուբեն Այվազյանի հաղորդման հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այսպես, 13.09.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Ռ. Այվազյանը ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հաղորդում, ապա բացատրություններ է տվել այն մասին, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցն իր...
Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:  Ամբաստանյալ Սամվել Բաբայանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել, որ վատառողջ է՝ գրիպ, ինչի արդյունքում ձայնը կտրվել է, ուստի չի կարող այսօր դատարանում ցուցմունք տալ և միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատական...
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ 2» տարածքում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հոկտեմբերի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 1931 թ. ծնված Սերյոժա Սիմոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: