Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագրին և ժամանակացույցին: Ծրագրի մշակման նպատակն է համապատասխան միջոցառումներով, գիտության ժամանակակից պահանջներին բավարարող պեղումներով և հետազոտություններով մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող սկզբնաղբյուրների ձեռքբերումն ու աղբյուրագիտական բազայի համալրումը, միջազգային չափանիշներով լաբորատորիաների ստեղծումը, հայկական պատմամշակութային ժառանգության բացառիկ հուշարձանների պեղումների ընդլայնումն...
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում թեմայով քննարկմանը: Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները: Նախարարի տեղակալը...
ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Գրիգոր Աղաբեկյանը Նյու Յորքում զեկույց ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային տնտեսության համար հիմնական սպառնալիք են հանդիսանում առևտրային պատերազմները, որոնք ծագել են ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար սակագները բարձրացնելուց հետո: Նրա խոսքերով՝ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները վտանգ են ներկայացնում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեության համար: «Համաշխարհային տնտեսությանը սպառնացող բավականին մեծ ռիսկեր և վտանգներ կան։ Ներդրումների տեսանկյունից 2019-2020 թվականներին ավելի թույլ հեռանկարներ են սպասվում»,-նշել է Աղաբեկյանը՝ ՄԱԿ-ի զեկույցը ներկայացնելու ժամանակ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ում ֆինանսական քաղաքականության հետևանքով գրանցված տնտեսական աճի հետ...
Կանխվել է արտանետման հերթական փորձը 2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 03:45-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արտանետման փորձ: Արտանետողը դիմել է փախուստի: Տարածքի զննությամբ հիմնական պատի մոտ հայտնաբերել են կտորով կապկպած 3 փաթեթ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծաղայության հաղորդմամբ ՝  հայտնաբերված փաթեթների մեջ առկա են եղել 174.8 գրամ ընդհանուր քաշով չորացված,...
Դիմումատուն` Դրագոշ Չուպերչեսկուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1971 թվականին, ապրում է Բուխարեստում: Գործը վերաբերում է Ռումինիայի կալանավայրերի վատ պայմաններին:  2005 թվականին Դիմումատուն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և պատիժը կրելու համար տեղափոխվել է տարբեր կալանավայրեր՝ մինչև 2016 թվականի պայմանական վաղաժամկետ ազատումը: 2009 թվականի...