Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։ Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ:...
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ, 79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների...
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին   Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքից ժամեր անց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ:...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված,...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողության արդյունքում, կասեցրել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, անձնակազմի անդամները չեն կրել պահանջված հագուստը, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու կենդանիների...