Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը մանդատից հրաժարվեկու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է խորհրդարանի հանրային կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը այս առիթով. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի...
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հ.Յ. Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը: Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին
Այսօր վարչապետի ընտրության նիստի ժամանակ Հանրապետական կուսակցության անդամները լքեցին նիստը և հեռացան որոշում կայացնելու՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ: ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ լրագրողներին հայտնեց, որ կուսակցության որոշումը միասնական է և կհայտնեն ելույթի ժամանակ:  
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, ձեռնարկված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացիներ, ամուսիններ Ա.Ա-ն եւ Շ.Շ-ն, մաքսային...
Հանրապետության հրապարակը ժամը 10-ից աստիճանաբար բազմամարդ է դառնում։ Քաղաքացիները հրապարակում հավաքվել են տարբեր պաստառներով և Հայաստանի հանրապետության դրոշի գույներով փուչիկներով` ի աջակցություն «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Հավելենք, որ մեկ ժամից՝ 12:00-ից կմեկնարկի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի խորհրդարանը ընտելու է վարչապետ: Հիշեցնենք, որ վարչապետի միակ թեկնածուն «Ելք» խմբակցության...