ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ: 

«ՎԱԶ-21061»-ի ուղևորը` 1960 թ. ծնված Սաշիկ Վերանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: