Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորքի  զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է և  լյարդի, թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը ընդմիջեց և «Շտապ օգնության» հրավիրեց դատարան: Սույն...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով նիստն ընթացավ լարված մթնոլորտում: Նիստի ժամանակ քննարկվեց տուժողի իրավահաջորդին և վերջինիս ներկայացուցիչին գործում ներգրավելու վերաբերյալ հարցը: Նշենք, որ տուժող Արփի Մերասը հունվարի 13-ին մահացել է, ինչի պատճառով այսօր դատարան էր եկել նրա իրավահաջորդ...
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ  ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներից...
2017թ. մայիսի 15-ին, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10-րդ հասցեում գտնվող Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում` խոտերի վրա, թղթե արկղի մեջ` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից 2017թ. մայիսի 23-ին ոստիկանության բաժին...
Քննարկման է դրվել «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշումը:   Որոշումը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից: Մինչև «Զինվորական ծառայության...