Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամներին՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին դատարան չէին բերել։Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չբերելու պատճառն...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: «Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ: Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած հոդվածը հենց երրորդն է, որտեղ ամրագրված է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը ցանկանում է մամուլի ասուլիս տալ և այդ առնչությամբ գրությամբ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, սակայն վերջինիս նկատմամբ ԶԼՄ-ների հետ տեսակցության...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Այս մասին հողորդել է ՀՀ ԱՆ Կապերի և հասարակայնության բաժինը։ Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրողությունները համախմբված և համաձայնեցված հունով...
Այսօր ևս մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքի ակցիայի շրջանակներում մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Քաղաքացիները բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ «Ելք»...