Շվեդիայից ժամանած 23 անտառսեփականատեր և անտառկառավարող այցելել են Հայաստան, եղել «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում, ծանոթացել բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանությանը, պահպանման առանձնահատկություններին և կարողություններին։ Շվեդ անտառկառավարողները հյուրընկալվել են նաև Տավուշի մարզի Կողբ գյուղից 9 կմ հեռավորության վրա գտնվող բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի բնապահպանական ուսումնական կենտրոնում, շրջայց...
Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը՝ իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանողկտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը:...
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի  Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության  ոլորտում արդեն ձևավորված  արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:  Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը...
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը: Նշանակվել է...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վիգեն Սեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով: «Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել...