Խորհրդարանի հատուկ նիստում այսօր Ազգային ժողովը կրկին կփորձի ընտրել ՀՀ վարչապետ:Ինչպես մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում, այնպես էլ այսօր, առաջադրված միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է։ ՀՀԿ կուսակցությունը նախապես հայտնել էր, որ կաջակցի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի առաջադրման ձևաթղթի տակ ստորագրել...
Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am հարթակը: Նախարարությունը հայտնում է, որ հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան: Որոշման հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է արդիականացնել...
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ: Այսօվա նիստի ժամանակ դատարանին պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին: Դատավորը միջնորդությունը բավարարեց և Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում կայացրեց։ Հավելենք, որ...
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան հանգամանքները: Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի ստորին և գլխի գագաթային շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի նախկին տեղակալ Մուրադ Ոսկանյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները. խոչընդոտել է հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի հետևանքով ծանր հանցագործության մեջ...