Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը: Այս մասին հայտարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրա տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել,...
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու...
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը, որի ժամանակ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց վերացնել Գևորգ Սաֆարկանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին միջոցը։ Փաստաբանը դատարանին ներկայացրեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Ալեն Սիմոնյանի երաշխավորությունները և անդորրագիր՝...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:  Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում...
Հունիսի 6-ից 8-ը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը: