Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։ Գրիգոր Ավետիսյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ...
Հունիսի 6-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ...
Ս.թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմեր: Ընդհանուր առմամբ Հանրային խորհուրդը գտել է, որ կառավարության այս ծրագիրը...
ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն 2015թ. կազմել, հաստատել և մարզպետարան է ներկայացրել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվայրում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը, որի ժամանակ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց: Նիստի ընթացքում, Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց բավարարել այն։ Նշենք, որ Արեգ Կյուրեղյանի...