ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ...
Հուլիսի 21-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորում։ Վարորդը՝ 28-ամյա Արմեն Մինասյանը, մեքենայում բռնկված հրդեհից այրվել եւ տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
Հուլիսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը: ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով,...
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Նիստի ընթացքում քննարկվել են առանձին հանցատեսակների և մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, դրա շրջանակում դատախազական հսկողության արդյունքները, այդ գործընթացում առաջացող խնդիրները, պետությանը պատճառված վնասների հայտնաբերման, վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում, նկատի ունենալով,...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` Ա. Թ.-ն ու Ս. Թ.-ն, խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Այսպես, 2018 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարական...