ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի կողմից առերևույթ խարդախությամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախնական քննության տվյալներով՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. սեպտեմբերին ՍՊ ընկերության վերականգնողական...
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է  տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր...
Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով: Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին և կարևորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության...
Հուլիսի 23-ին՝ ժամը 23.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «հրազենի վնասվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Ահազանգով մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել են, որ Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, դեռևս անձը չպարզված մեկը, երիտասարդին հայհոյել, հարվածել, նաև հրազենով...
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողություն են իրականացրել «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ՍՊԸ-ին (ք. Երևան) պատկանող ալրային հրուշակեղենի և «Սիսիանի հաց» ՍՊԸ-ին (Սյունիքի մարզ, ք. Սիսիան) պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ արտադրություններն իրականացվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, որն էլ հանգեցրել է հնարավոր խաչաձև աղտոտումների: «Սիսիանի...