Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» ֊ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Այսօրվա նիստին չէր ներկայացել «Դեդ»֊ը՝ Մարտիրոս Հակոբյանը, վերջինս հիվադանոցում էր։
Դատավորը հայտնեց, որ նա Էրեբունի բժշկական կենտրոնում է գտնվում հուլիսի 3֊ից։
Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց առանց Մարտիրոս Հակոբյանի շարունակել նիստը,...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա Ծռերի 10 անդամների գործով հետաձգվեց տուժողների հարցաքննությունը, քանի որ դատական նիստի ժամանակ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Լուսինե Սահակյանը։ Վերջինս խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Լուսինե Սահակայանը միջնորդեց հաշվի առնել այն հանգամանքը, որ...
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա ծռերի 10 անդամների գործով ցուցմունք ենք տալիս տուժողները։
Տուժող Խաչատուր Մուրադյանը, որն աշխատում է ՊՊԾ գնդում, դատարանին հայտնեց, որ դեպքի օրը 05:00-ի սահմաններում ինքն արթնացել է ուժեղ աղմուկից և փորձել է ճշտել, թե դա ինչ ձայն էր։
«Տեղիցս վեր կենալով տեսել եմ, որ դրսի...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանը չէր ներկայացել դատարան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց որ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հարությունյանը զանգահարել է դատարան և հայտնել, որ առողջական խնդիրների պատճառով չի...
Երևանի ընդահանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով առկա ապացույց հանդիսացող տեսանյութերի և ձայնագրությունների ուսումնասիրումը:
Հրապարակված ապացույցների մասին դիրքորոշում հայտնեց Պավլիկ Մանուկյանը՝ նշելով, որ մեղադրանքի կողմը նման ձայնագրություններ ու տեսանյութեր հրապարակելով, միտում ունի իրենց շուրթերով Փաշինյանին վարկաբեկելու:
«Հարգելի՛ դատախազներ, կոչ եմ անում դատարանը չքաղաքականացնել: Այսօր մենք ունենք...