Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանը նախագահությամբ հրապարակեց...
Այսօր Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն արդարացվեց: Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն...
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է տեղի ունենար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալները չէին բերվել դատարան։ Նիստերին քարտուղարը հայտնեց, որ ամբաստանյալները չեն ներկայացել դատարան, ինչին արձագանքեց «Սասնա ծռեր»-ի անդամ Կարո Եղնուկյանը: «Ի՞նչ է նշանակում չեն ներկայացել դատարան, կարո՞ղ է պետք է «Յանդեքս» կանչեին գային»,- իր խոսքում նշեց նա: Դատարանը՝...
Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը: Ավելի վաղ, այսօրվա նօստի ժամանակ  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանը որոշում էր կայացրել կայացրել  Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով ազատ արձակելով փոխարինելու մասին:Եղնուկյանը կարող էր ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատականը որոշում կայացրեց Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը չփոխել։ Խաչատուր Գիչյանի...