ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը դատապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և նրան կից զինված խմբավորումների կողմից Իրաքում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Գերագույն հանձնակատարը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ահաբեկիչների կողմից կատարվող թիրախային սպանությունների, առևանգումների, բռնի կրոնափոխությունների, սեռական բռնությունների, թրաֆիկինգի, ստրկացման, կրոնական և մշակութային նշանակության...
ՄԱԿ-ի փորձագետներն Ուկրաինայի մի քանի շրջաններում ուսումնասիրություններ են իրականացրել և նոր զեկույց են ներկայացրել, որի համաձայն՝ այսօր երկրի ժողովրդի համար առավել սուր խնդիրներ են հանդիսանում աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հարբեցողությունը և թմրամոլությունը: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում առավել տուժած շրջանների վրա: Բնակչության հետ իրականացված հարցումների...
2017 թվականին աշխարհում 87 հազար կին է սպանվել: Նրանցից մոտ 50․000 կին մահացել է իր ամուսնու, կողակցի կամ ընտանիքի մեկ այլ անդամի ձեռքով: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության արդյունքում յուրաքանչյուր ժամը մեկ մահանում է 6 կին: Այս մասին ասվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների...
Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, նստաշրջանի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և խոստացել է, որ գալիք տարին աշխատանքային արդյունավետ տարի է լինելու: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն իր հերթին հիշեցրել է ՄԱԿ-ի...
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի...