ՃՈ-ն տեղեկացնում է վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: