Ընտանիքի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մայիսի 15-ին: Այս տարի հատկապես ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք վերաբերում են ընտանիքի դերին և պետական քաղաքականությանը։ ՄԱԿ-ի գլխավոր խնդիրն է՝ այդ հարցերին լուծում գտնել և հասնել Կայուն զարգացման նպատակներին: Դրանք Միավորված ազգերի կազմակերպության կողմից առաջ են մղվում՝ որպես Գլոբալ նպատակներ, կայուն...
Մայիսի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Իրաքի ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առթիվ։ Նա նշել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ISIS) դեմ տարած ռազմական հաղթանակից հետո այդ ընտրությունները կարող են նոր հաջողություններ բերել երկրին՝ իրաքյան ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է իրաքցիների, երկրի իշխանությունների, պետական պաշտոնյաների և անվտանգության ուժերի ջանքերը՝ խաղաղ ընտրություններ անցկացնելու գործում։ Նա բարձր...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել:
Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և...
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վարկեր ստանալու ժամանակ պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի պետությանը հատկացված միջոցներն օգտագործվեն ժողովրդի օգտին և բարեփոխումների իրականացման համար։ Հարկավոր է կանխել միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցների շահագործումը կոռումպացված պաշտոնյաների կողմից և այդ միջոցներով օֆշորային բիզնեսի ֆինանսավորումը: Ի վերջո, պետք է հիշել, որ պետության պարտքերը վճարվում են պետական բյուջեից:
Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի փորձագետը վերլուծություն կներկայացնի, թե ինչպես...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ով հանդիսանում է ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձ, մայիսի 9-ին կոչ է արել բոլորին հիշել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Նա հիշեցրել է ֆաշիստների կատարած հանցագործությունների մասին և նրանց դեմ պայքարող Խորհրդային Միության հսկայական կորուստների մասին։
«Եկեք հարգենք նրանց հիշատակը, ովքեր Խորհրդային Միության ժամանակաշրջանում պայքարել են նացիստների դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը զոհերի մեծագույն քանակով ռազմական ամենաուժեղ դիմադրությունն է եղել։...