Հուլիսի 25-ին Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 64-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Ռուսաստանը զեկույց է ներկայացրել՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայով սահմանված պարտականությունների կատարման վերաբերյալ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ Արդարադատության նախարարի տեղակալ Միխայիլ Գալպերինը: Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի...
Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։ Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։...
Հուլիսի 11-ին ՄԱԿ-ը նշում է երկրագնդի Բնակչության համաշխարհային օրը: 1989 թվականին ՄԱԿ-ն իր 89/46 որոշմամբ հռչակել է հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, աղքատության կրճատումը և առողջ ու երջանիկ ընտանիքների և հասարակության ձևավորումը: Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել բոլոր անդամ...
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։ Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան...