ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել Կիևին հետաքննել Ուկրաինայի Դոնեցկի մարզում գտնվող Իլովայսկ քաղաքում 2014 թվականին տեղի ունեցած ողբերգության արդյունքում կատարված մարդու իրավունքի խախտումները։
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին ուկրաինական գումարտակները Իլովայսկ քաղաքում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ լուրջ կորուստներ են կրել: Այնուհետև, քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել։ Ուկրաինայի Գերագույն ռադայի քննչական հանձնաժողովը եզրակացրել է, որ Իլովայսկում տեղի ունեցած...
Ամեն տարի սեպտեմբեր ամսին տեղի ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերը լուսաբանվում են մի քանի հազար լրագրողների կողմից։ ՄԱԿ-ի որոշմամբ՝ այս անգամ տարբեր երկրներից Նյու Յորք ժամանած լրագրողները կհետևեն Գլխավոր ասամբլեայի նիստին ՄԱԿ-ի հիմնական շենքից հեռու տեղակայված, գետնի տակ գտնվող բունկերից, ինչը կարող է լրջորեն բարդացնել լրագրողների աշխատանքը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի «Թղթակիցների ասոցացիան» և հավելել է, որ նման որոշմամաբ ՄԱԿ-ը փորձում...
Հուլիսի 30-ին ՄԱԿ-ը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին համատեղ պայքարել մարդկանց թրաֆիքինգի դեմ։ Նրա խոսքերով՝ այս հանցագործությունը տարածում է գտել անհավասարության, սոցիալական անկայունության և զինված հակամարտությունների պատճառով: Նա նաև նշել...
ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն շտապում կատարել կազմակերպության կանոնավոր բյուջեին անդամակցության գծով իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ում: Ընթացիկ տարվա հուլիսի 26-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին վճարումները կատարել են միայն 112 անդամ պետությունները։ Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականին համապատասխան...
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն իր անհանգստությունն է հայտնել ՄԱԿ-ի ֆինանսական կարգավիճակի կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ կազմակերպության ներկայիս ֆինանսական միջոցների պակասը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն կատարում կազմակեպության կանոնավոր բյուջեին իրենց պարբերական վճարումները։ Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ նախկինում երբեք նման տագնապալի իրավիճակ ՄԱԿ-ում չի նկատվել։ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի դեֆիցիտը կարգավորելու համար Գլխավոր քարտուղարը...