Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019 թվականի Համացանցի ազատության զեկույցը: Freedom House-ի փորձագետների փոխանցմամբ` Հայաստանում ինտերնետն ազատ է: Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն ունի 76 միավոր, հարևան Վրաստանը մեկ միավորով հետ է մնում՝ 75, բայց ազատ է:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի շրջապատից 9 հոգու։ Նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցների ցանկում հայտնված մարդիկ ներգրավված են արտերկրում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների, ինչպես նաև Իրանի քաղաքացիների սպանությունների և...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Չինաստանը կարող է պատասխան մաքսատուրքեր կիրառել մոտ 3,6 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ԱՄՆ արտադրանքի ապրանքների ներմուծման համար՝ ԱՄՆ կառավարության կողմից չինական ապրանքների հակամաքսային կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այս որոշումը կայացվել է Չինաստանի կողմից 6 տարի առաջ ներկայացված դիմումի...
2014 թվականից ի վեր Դոնբասի ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ զինված հակամարտության զոհ է դարձել: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ը: «Սպանվել է ավելի քան 3330 քաղաքացի»,-նշվել է կազմակերպության Twitter-ի էջում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ վիրավորվել է մոտ 9 հազար մարդ, շրջանի 1.3 միլիոն քաղաքացիական անձինք...
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 1-ին Ստամբուլում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Հանդիպումն սկսվել է տեղական ժամանակով 10:45-ին և տևել է առնվազն մեկ ժամ: Այն տեղի Է ունեցել Վախթեդին պալատում՝ մամուլի համար փակ ռեժիմով: