Քաղաքացիություն չունեցող միլիոնավոր մարդիկ ապրում են անորոշության վիճակում՝ չկարողանալով իրականացնել իրենց հիմնական իրավունքները: Այս երևույթը վերացնելու համար չորս տարի առաջ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը սկսել է մի ծրագիր իրականացնել, որը զգալի արդյունքներ է տվել։ Բայց այսօր պետք է ավելի արագ և վճռական գործողություններ իրականացնել։
Քաղաքացիության բացակայությունը կարող է մարդուն զրկել կրթության, բժշկական օգնության և աշխատանք գտնելու հնարավորությունից: Նրանք չեն կարող ամուսնանալ, բնակարան...
ՄԱԿ-ի փորձագետներն Ուկրաինայի մի քանի շրջաններում ուսումնասիրություններ են իրականացրել և նոր զեկույց են ներկայացրել, որի համաձայն՝ այսօր երկրի ժողովրդի համար առավել սուր խնդիրներ են հանդիսանում աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հարբեցողությունը և թմրամոլությունը: ՄԱԿ-ի փորձագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում առավել տուժած շրջանների վրա: Բնակչության հետ իրականացված հարցումների...
ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները բացասական են ազդում միջազգային առևտրի ոլորտի վրա և դանդաղ գործողության ռումբ են հանդիսանում՝ ԱՀԿ ռեժիմի ներքո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերով՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, ինչպես նաև՝ մաքսատուրքեր է սահմանում Եվրամիության և Չինաստանի համար` Կոնգրեսում ընտրություններին առնչվող և ներքին քաղաքական այլ խնդիրներ լուծելու համար:
«Թվում է, թե որքան շատ է թեժանում ԱՄՆ-ում քաղաքական պայքարը, այնքան ԱՄՆ-ն ավելի կատաղի քաղաքականություն է...
Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս...
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքերով՝ Ռուսաստանը և Չինաստանը կիսում են այն կարծիքը, որ միայն ՄԱԿ-ը կարող է միջազգային վեճերի լուծման հարթակ հանդիսանալ: «Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամներն են: Հետևաբար՝ մենք հատուկ առաքելություն ունենք համայն մարդկության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների կայացման գործում: Մենք կարծում ենք, որ միջազգային տարբեր վեճերի և խնդիրների լուծումը կարող է տրվել միայն ՄԱԿ-ի օգնությամբ, և ոչ այլընտրանքային հորինված կամ վիրտուալ կազմակերպությունների միջոցով»,-...