Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Փարիզում արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ բավարարել է 2016 թվականի օգոստոսին Ռուսաստանի դեմ «Օշադբանկի» ներկայացրած բողոքը՝ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետևանքով բանկին պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Փոխհատուցման գումարը կազմել է 1.3 մլրդ․ դոլար՝ գումարած այն տոկոսները, որոնք պետք է ավելանան այդ գումարին մինչև փոխհատուցման փաստացի...
2017 թվականին աշխարհում 87 հազար կին է սպանվել: Նրանցից մոտ 50․000 կին մահացել է իր ամուսնու, կողակցի կամ ընտանիքի մեկ այլ անդամի ձեռքով: Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ընտանեկան բռնության արդյունքում յուրաքանչյուր ժամը մեկ մահանում է 6 կին: Այս մասին ասվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների...
Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիան բողոք է ներկայացրել Հարավային Կորեայի դեմ։ Մասնավորապես՝ Ճապոնիան բողոքել է առևտրային նավաշինական ընկերություններին Հարավային Կորեայի կողմից հատկացված ապօրինի ֆինանսական աջակցության մասին: Ճապոնիայի առևտրի նախարարը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է առևտրային նավերի, այդ թվում` նաև հում նավթի, հեղուկ գազի և ծովային բեռնարկղերի փոխադրման համար նախատեսված նավերի մշակմանը, արտադրությանը, վաճառքին և գնումներին։ Ճապոնիայի...
Օրեր առաջ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերը պետք է քննարկեն թվային արժույթների թողարկման հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ թվային արժույթները կնպաստեն գործարքների ավելի անվտանգ իրականացմանը: «Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք թվային արժույթների թողարկման հնարավորության մասին: Առավելություններն ակնհայտ են: Ձեր վճարումը պետք է լինի...