Օրեր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը ժամանել է Շրի Լանկա, որտեղ բանակցություններ է վարել Կենտրոնական բանկի, գանձապետարանի և Շրի Լանկայի Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հինգերորդ տրանշի գումարի փոխանցման մասին հարցերը։ ԱՄՀ-ի վարկը պետք է հատկացվեր Շրի Լանկային 2018 թվականի նոյեմբերին։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին: Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Հարավային Կորեային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը վերաբերում է 84 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծմանը։ Այս մասին հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: ԱՀԿ-ն նաև փոխհատուցման հաշվարկման բանաձև է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի շրջանցել ԱՀԿ-ի կանոնները և դիմի պատասխան գործողությունների։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարվա համար։ Այս մասին ասվում է հունվարի 21-ին ԱՄՀ փորձագետների ներկայացրած նոր զեկույցում։ «Երկու տարվա կայուն ընդլայնումից հետո համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ տեմպով է աճում, քան սպասվում էր, իսկ ռիսկերը շարունակում են...
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։  Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները...