Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության, որակյալ իրավաբանական ծառայության, ձեռքբերումների և մի շարք այլ հարցերի մասին Legalinfo.am-ը զրուցել է Հանրային պաշտպանի գրասենյակի  ղեակավար, փաստաբան Մելանյա Առուստամյանի հետ: Մանրամասները՝  հարցազրույցում:  - Տիկի´ն Առուստամյան, վերջերս շատ է խոսվում Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության մասին: Ինչո՞վ է դա պայմանավորված: - Հանրային պաշտպանի գրասենյակը ձևավորվել է 2006 թվականին:...
Լեգալ Ինֆոն փաստաբանական գործունեության, իրավաբանական կրթության բացթողումների մասին զրուցել է փաստաբան, ELSA Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիայի փոխնախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Անի Աթանեսյանի հետ: -Մանրամասնեք խնդրեմ, ո՞վ է փաստաբանը, ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ պարտականություններ ունի:   -Փաստաբանն այն անձն է, որը սկսում է քո դատական պաշտպանությունը: Ընդորում ասեմ, որ փաստաբանի...
Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը փաստաբանական դպրոցում, ի՞նչ կրթություն են ստանում ապագա փաստաբանները: Լեգալ Ինֆոն այս և այլ հարցերի մասին զրուցել է Փաստաբանական դպրոցի փոխտնօրեն, փաստաբան Ռոման Ահարոնյանի հետ: -Պարոն Ահարոնյան խնդրում եմ՝ պատմեք փաստաբանական դպրոցի մասին։ -Փաստաբանական դպրոցը գործում է  2012 թվականից: Ստեղծվել է Ֆրանսիական դպրոցի մոդելի հիման վրա, որից հետո կատարելագործվել է...
  Վերջերս հայաստանյան լրատվական կայքերում հայտնվեցին ամերիկյան Powerball վիճակախաղին առցանց մասնակցելու մասին հայտարարություններ։ ՀՀ քաղաքացիներին խաբեությունից զերծ պահելու նպատակով, փորձեցինք մանրամասն ճշտել խաղարկության կանոնները։  Այս նպատակով զրուցել ենք ELL գործընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, ի․գ․թ․ Գևորգ Տումանովի հետ։    -Կարո՞ղ է արդյոք  ՀՀ-ից ցանկացած մարդ առցանց գնել Powerbal վիճակախաղի տոմս։ - Ոչ,...
Վերջերս հանրության շրջանակում լայնորեն քննարկվում է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի և «Արին Կապիտալ» ընկերության միջազգային արբիտրաժային գործը: Սույն գործի շրջանակներում քննարկվում է ՀՀ-ի կողմից ՀՀ-ԱՄՆ երկկողմանի ներդրումային պայմանագիրը ենթադրյալ խախտելու հանգամանքը։ Հենց այս կարևոր թեմայի վերաբերյալ զրուցել ենք  «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբանական գրասենյակի գործընկեր և...