Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը: Այս մասին հանտնում է ՀՀ Դատական դեպարտամենտը։
Ըստ դեպարտամենտի հաղորդագրության՝ 2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերոնշյալ իրավակարգավորումները հաշվի...
Դիմումատուն՝ Գիորգի Կարտվելիշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1978 թվականին և ապրում է Թբիլիսի քաղաքում։ 2000 թվականին Դիմումատուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ սպանություն համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատարանի կողմից իր նկատմամբ նշանակված 9 տարի ազատազրկման ձևով պատժին ևս 3 տարի ազատազրկում գումարելու որոշման վերաբերյալ։
Հերթական ստուգայցի ժամանակ բանտի հերթապահ հսկիչը Դիմումատուի բանտախցում ծալվող դանակ է հայտնաբերել։ Հիմք ընդունելով Դիմումատուի...
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Սյունիքի և Արմավիրի մարզպետներ նշանակելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ:
Նշենք, որ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը:
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից, այսօր այս որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Նշենք, որ Շահինյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից: