Հայտնի են Արմավիրի և Սյունիքի մարզպետների անունները

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Սյունիքի և Արմավիրի մարզպետներ նշանակելու վերաբերյալ:

Ըստ այդմ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ:

Նշենք, որ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: