Իրավունքների նախնական պաշտպանության ինստիտուտը տարբեր պետություններում տարբեր կառուցակարգերով է երաշխավորվում՝ պայմանավորված նաև ըստ իրավունքի ճյուղերի դատավարական իրավունքի առանձնահատկություններով։ Իրավունքի նախնական պաշտպանության ինստիտուտի կառուցակարգերից առավել ուսումնասիրված է հայցի ապահովման ինստիտուտը։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման ինստիտուտի...
Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր, իրավաբան Նորայր Բալայնի «Իրավաբանական տեխնիկա» եզրույթը լատիներեն՝ juris-իրավունք և հուներեն techne-արհեստ, վարպետություն, արվեստ բառերի ամբողջությունն է։ Իրավաբանական տեխնիկան հանդիսանում է իրավունքի տեսության ինքնուրույն բաժին և պարունակում է իրավաբանական գործունեության իրականացման կանոնները։ Իրավաբանական տեխնիկան կանոնների ամբողջությունն է իրավաստեղծ և իրավակիրառ աշխատանքի համար։ Իրավաբանական տեխնիկայի կանոնների...
Վերլուծությունը իրավաբան Լիլիթ Ավետիսյանի Պատկերները՝  իրավաբան Հելեն Ավետիսյանի 2014 թվականից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը ՀՀ-ում գործում էր (դեռևս զուգահեռ գործում է 1964-1974 թվականներին ծնված անձանց համար) «սերունդների համերաշխության» համակագը, համաձայն որի՝ երիտասարդ սերունդը աշխատում է, վճարում է հարկեր, իսկ այդ հարկերից թոշակներ են ստանում...
Այն ժամնակ, երբ մարդիկ սկսել են ապրել որոշակի խմբերով, սոցիալական կոնֆլիկտների հավանականություն է եղել և դրանց լուծման որոշակի մեխանիզմների անհրաժեշտություն է եղել: Ժամանակի ընթացքում հղկելով այդ մեխանիզմները՝ մենք արդենք այսօր դրանք տիտղոսավորում ենք դատավարություն, դատ անվանումներով, բնականաբար, նրանք այլ են եղել նախկինում, բայց երևույթը գոյություն է ունեցել: Այսպիսով, դատավարությունը՝ որպես...
ՀՔրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները հետապնդում են երկու հիմական նպատակ՝ ենթադրյալ հանցագործությունների արդյունավետ քննության ապահովում և անձի իրավունքների ու ազատությունների լիարժեք պաշտպանության երաշխավորում: Ներկայումս արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրները առավել արդիականներից են` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Ազգային օրենսդրություններում արդյունավետ կառուցակարգեր ներդնելու տարածված...