ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց կողմից կատարված ինքնավնասումների և ինքնասպանությունների պատճառները

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձինք հաճախ դիմում են ինքնավնասումների և ինքնասպանությունների, որոնց պատճառները տարբեր են: Ցավոք սրտի ինքնասպանություն և ինքնավնասում կատարող  դատապարտյալների քանակը մեր երկրում բավականին մեծ է, մասնավորապես, վերջին երեք տարիների ընթացքում ինքասպանությունների թիվը կազմել է 12 դեպք, իսկ ինքնավնասումներինը՝ 1867 դեպք:

Ինքնավնասումների և ինքնասպանությունների պատճառները:  Ինքնասպանություն և ինքնավնասում կատարող անձինք այդ քայլին դիմում են տարբեր պատճառներով: Փաստաբան Արմեն Ֆերոյանը մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ պատճառները բազմաթիվ են՝ սկսած քրեակատարողական հիմնարկներում տիրող անբարենպաստ պայմաններից մինչև ներանձնական խնդիրներիով պայմանավորված:

Որոշ դեպքերում անազատության մեջ գտնվող անձանց ինքնավնասում կատարելու և ինքնասպանության  կարող են դրդել խցերում տիրող վատ պայմանները կամ վատ վերաբերմունքը:

Փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքերով անձին ինքնասպանության հասցնելը Քրեական օրենսգրքով արգելված գործողություն է: Ըստ նրա, եթե Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն  անձին իսկապես դրդել են ինքնասպանության կամ ինքնավնասման, և անձը նման քայլի է դիմել տվյալ աշխատակցի վատ վերաբերմունքի պատճառով, հետևաբար, դա համարվում է հանցավոր դրսևորում :

«Այդ դեպքում պետք է գտնել կոնկրետ աշխատակցին, որը դրդել է անձին նման արարքի և ենթարկել պատասխամնատվության, բայց, եթե տվյալ քրեակատարողական հիմնարկում ընդհանուր բոլորի համար եղել են նույն պայմանները և անազատության մեջ գտնվող անձանցից մեկն այդ պայմաններից ելնելով է դիմել ինքնասպանության, այդ դեպքում չի կարելի ասել, որ տվյալ անձին դրդել են ինքնասպանության»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքերով Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածությունը ևս կարող է անձանց դրդել ինքնավնասման: Վերջինիս խոսքերով չնայած այդ խնդիրը վերջին շրջանում որոշ չափով լուծվել է, սակայն շարունակում է մնալ ակտուալ:

«Որոշ ժամանակ առաջ 7 մահճակալ ունեցող խցում պահվում էր 14 կալանավորված անձ, որոնք պետք է հերթով քնեին: Այդ խնդիրը հիմա ևս կա, ինչն  անընդունելի մոտեցում է»,- աաց նա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող ինքնավնասում կատարած անձինք հիմնականում գտնվել են նյարդային, հոգեկան անկայունության, քրեական գործի հանգամանքերի, ընտանեկան կյանքում տարաձայնությունների(հաճախ պայմանավորված կալանավորմամբ և ազատազրկմամբ), նյութական, կենցաղային և ֆինանասական անբավարար վիճակի մեջ:

Ինքնավնասումներ հաճախ կատարում են թմրանյութային կախվածության, միջանձնային խնդիրներ, ներքին և արտաքին կոնֆլիկտներ, հոգեկան հիվանդություն ունեցող անձինք, ինչպես նաև անբուժելի հիվանդություն ունեցող, սոցիալապես օգտակար կապեր չունեցող և նախկինում տարբեր հանցագործություններով դատապարտված անձինք:

Ինքնավնասման դեպքերը երբեմն կատարվում են նաև որոշակի անօրինական պահանջների և ցանկությունների կատարման նպատակով՝ որոշակի բուժման ծրագրերում ընդգրկվելու, այլ քրեակատարողական հիմնարկ կամ խուց տեղափոխվելու(կամ չտեղափոխվելու), դատական նիստին կամ քննչական գործողություններին ներկայանալու(կամ չներկայանալու), լրացուցիչ տեսակցության տրամադրման, պատժից ազատման և այլն:

Որոշ դեպքերում ինքնավնասումներն ունենում են անգամ ցուցադրական և շանտաժային բնույթ:

Հաճախ ինքնավնասումները կատարվում են միևնույն անձանց կողմից: Մասնավորապես՝ ‹‹ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2016 թվականի գործունեության վերաբերյալ›› զեկույցի  ՀՀ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում արձանագրված 250 ինքնավնասումներն իրականացվել են 2 անձի կողմից, ինչն ըստ վերջիններիս պնդման՝ կապված է իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի քննության ընթացքի նկատմամբ ունեցած դժգոհությունների հետ:

Ինքնասպանությունների և ինքնավնասումների  քանակը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մեզ տրամադրած տվայլների համաձայն 2016-2018թթ. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնասպանության 12 դեպք: Ինքնասպանության 12 դեպքից 8-ը կատարվել է 2016 թվականին, 2-ը՝ 2017 թվականին, 2-ն էլ 2018 թվականին(օգոստոս ամսվա դրությամբ):


2016-2018թթ. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է ինքնավնասման 1867 դեպք, որոնցից 879-ը  2016 թվականին, 607-ը 2017 թվականին, իսկ 381-ը 2018 թվականին( օգոստոսի դրությամբ):


Այսպիսով կարող ենք փաստել, որ վերջին (2016-2018) երեք տարների համեմատ ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը գերակշռել են 2016 թվականին:

Նշենք, որ Ինքնավնասում և ինքնասպանության փորձ իրականացնող անձինք չեն ենթարկվում որևէ քրեական պատասխանատվության:

Ովքե՞ր  են դիմում  ինքնասպանության և ինքնավնասման:  ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 2016-2018թթ.  ինքնասպանություն կատարած անձինք եղել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ ինքնավնասումներ կատարվել են  և՛ արական սեռի, և՛ իգական սեռի ներկայացուցիչների կողմից:

Մասնավորապես՝ 2016 թվականին կատարված 879 ինքնավնասումներից 15-ը կատարել են կանայք, 2017 թվականին կատարված 607 ինքնավնասումներից 9-ը կատարել են կանայք, իսկ 2018 թվականին կատարված 381 դեպքերից 9-ը կանայք:

Տարեթիվ Քանակ Իգական սեռ Արական սեռ
2016 թվական 879 15 834
2017 թվական 607 9 589
2018 թվական (օգոստոս) 381 9 372

 

Ի՞նչ  միջոցներով են դատապարտյալները դիմում ինքնավնասման և ինքնասպանության:  Անազատության դատապարտված անձինք իրենց վնասելու կամ կյանքից զրկելու համար դիմում են տարբեր քայլերի:

2016-2018 թթ. կատարված ինքնավնասումները հիմնականում կատարվել են մեկ անգամյա օգտագործման ածելու սայրով, ապակու կտորներով, մետաղյա իրերով(կրակայրիչ), գերակշռեող դեպքերում վնասելով աջ և ձախ նախաբազուկները, որովայնը, պարանոցի հատվածը, որոշ դեպքերում ոտքերը հատակին գամելով, ինչպես նաև տարբեր իրեր (ասեղ, ջերմաչափ, մետաղյա իրեր) կուլ տալով:

Իսկ ինքնասպանությունները հիմնականում կատարվել են կախվելու եղանակով՝ օգտագործելով անկողնային պարագաներ՝ սավան, կոշիկի քուղեր և այլն:

ՀՀ ԱՆ քրեակատաողական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ և իրականացվում նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից: Նախաքննության մարմինը քննության ընթացքում ստուգում է նաև քրեակատարողական ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման պատշաճությունն ու նրանց գործողությունների համապատասխանությունն օրենսդութամբ ամրագրված պահանջներին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց կողմից ինքնավնասում կատարելու յուրաքանչյուր դեպքով նախապատրաստվում են նյութեր՝ նշանակվում է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Իրականացվող հետաքննության և նախապտրաստված նյութերի ընթացքն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Կանխարգելման ուղղությամբ ձեռնակվող քայլերը: Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կողմից կատարած ինքնավնասումների և ինքնասպանությունների քանակը նվազեցնելու համար անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի միջոցներ:

Փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքերով ինքնավնասումների և ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար առաջին հերթին պետք է կատարվեն Քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավում և սոցիալական աշխատակիցների և հոգեբանների ավելի պրոֆեսիոնալ վերապատրաստումների կազմակերպում, որոնք որոշակի  աշխատանքեր կիրականացնեն դատապարտյալների հետ:

‹‹Շատ են դեպքերը, երբ անձը գտնվելով Քրեակատարողական հիմնարկում ունենում է առողջական շատ լուրջ խնդիրներ, սակայն նրան համապատասխան բժշկական օգնություն չի տրամադրվում , ինչը ևս կարող է հանգեցնել նրան, որ անձն արդեն ամեն ինչից հուսահատված դիմի ինքնավնասման կամ ինքնասպանության: Պետք է տվյալ անձանց հետ տարվի լուրջ հոգեբանական աշխատանք, սակայն ադ առումով ևս մեր Քրեակատարողական հիմնարները գտնվում են անմխիթար վիճակում››, -ասաց նա:

ԱՆ քրեակատարողական ծառայության մեզ տրամադրած տվյալների համաձայն ինքնասպանությունների և ինքնավնասումների քանակը նվազեցնելու ուղղությամբ կատարվել են մի շարք քայլեր: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկի հոգեբանի կողմից կատարվել են հոգեբանական աշխատաքներ, որոնց արդյունքում կազմվել են հոգեբանական եզրակացություններ ինքնավնասման դրդապատճառների և վարքի հետագա կանխատեսումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ հետագայում անձի կողմից ինքնավնասման դեպքերը կանխելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարի 13.07.16թ. թիվ 279-Ն հրամանաի համաձայն մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ ինքնավնասում կատարած անձինք վերցվել են հաշվառման՝ որպես ինքնավնասման հակում ունեցող, որոնց հետ իրականացվել են համալիր սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքներ:

‹‹ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ» զեկույցի համաձայն. չնայած ինքնասպանության դեպքերի թվի նվազմանը՝ իրավասու պետական մարմինների կողմից ինքնասպանության պատճառների և նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքները համակարգային առումով բավարար չեն: Այս ուղղությամբ իրավասու տարբեր մարմինների ներգրավվածությամբ անհրաժեշտ են շարունակական ծրարգրեր և համալիր միջոցառումներ՝ այդ մարմիններից յուրաքանչյուրի իրավասությանը և գործառույթներին համապատասխան:

Վերոնշյալ զեկույցի համաձայն Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի և միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակներում 2017 թվականի ընթացքում անցկացվել են Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելմանը նվիրված դասընթացներ, որոնց մասնակցել են նաև քրեակատարողական համակարգի սոցիալական և հոգեբանական աշխատանքների ոլորտի ծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Քննարկումների արդյունքում հանգել են եզրակացության.

  • Քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված բոլոր անձանց տրամադրել հոգեբանի անհատական խորհրդատվություն, որի արդյունքում հնարավոր կլինի ի հայտ բերել ինքնասպանության ռիսկայնություն ունեցող անձանց, նրանց տեղաբաշխել իրենց վիճակի առանձնահատկություններին համապատասխան պայմաններ ունեցող խցեր կամ այլ վայրեր՝ իրականացնելով համապատասխան կանխարգելիչ աշխատանքեր:
  • Ապահովել Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ազատությունից զրկված անձանց հոգեբանական օգնության հասանելիությունը:
  • Երաշխավորել և ապահովել Քրեակատարողական հիմնարկներում հոգեբանների կողմից իրականացվող աշխատանքերի ընթացքում ձեռք բերված բոլոր տվյալները:
  • Նախատեսել ինքնավնասման, ինքնասպանության ռիսկի խմբին դասվող անազատությունից զրկված անձանց կյանքից զրկելու միջոցներին անհրաժեշտ ժամանակահատվածով հասանելիությունը սահմանափակելու օրենսդրական հնարավորություն:
  • Ազատությունից զրկված անձանց նկատմամբ քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջցներ՝ ինքնասպանությունների կանխարգելմանը նպաստելու համար:
  • Կազմակերպել դասընթացներ Քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներկայացուցիչների համար՝ ինքնասպանության վտանգի նախանշանների մասին իրազեկելու նպատակով: