Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԱՀԿ Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Միջոցառմանը կմասնակցի ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն: Կլոր սեղանին հրավիրված են նաև ԱՀԿ անդամ պետությունների նախարարները և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «լավ հաղթանակի» մասին այն բանից հետո, երբ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը ԵՄ-ի ապրանքների վրա տարեկան 7,5 մլրդ դոլարի տուրքեր սահմանելու կանաչ լույս է տվել Վաշինգտոնին։ Դա արվել է որպես պատիժ՝ ինքնաթիռներին տրվող անօրինական սուբսիդիաների համար։ ԱՄՆ-ը հայտարարել է եվրոպական արտադրության...
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ չինական պողպատի և ալյումինի ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Չինաստանը դիմել է ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմին՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային վեճը կարգավորելու համար ԱՀԿ արբիտրների խումբ հրավիրելու պահանջով։ Այս մասին հաղորդել է...
Ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ Ավելի վաղ, ԱՀԿ-ն չի բավարարել 2015 թվականի աշնանը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշմանը։ Ուկրաինայի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների մատակարարման գործընթացին։ Ուկրաինան նաև բողոքել է,...
2019 թվականից սկսած Չինաստանը կհանդիսանա ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշորագույն երկիրը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին գումար փոխանցող երկրների շարքում։ Այսպիսով, 1980 թվականից ի վեր Չինաստանն այդ ցուցակում առաջ կանցնի Ճապոնիային առաջին անգամ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին Չինաստանի ներդրումը կկազմի ընդհանուր բյուջեի 12.01 տոկոսը։ Այս մասին վկայում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաղորդած տեղեկությունները: Բացի այդ, Ճապոնիայի կողմից փոխանցվող գումարի չափը կկրճատվի 9.68 տոկոսից մինչև 8.56 տոկոս: Առաջիկա...