Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բավարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է ռուսական ծագման ամոնիումի նիտրատի ներմուծման համար հակադեմպինգային միջոցների կիրառման մասին Ուկրաինայի իշխանությունների կայացրած որոշմանը։ Օգոստոսի 23-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը պետք է որոշում կայացնի բողոքարկման վերաբերյալ 3 ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ...
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մայիսին Ուկրաինայում կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն դատարան։ «Մենք ցանկանում ենք արագացնել Ուկրաինայում անկախ Հակակոռուպցիոնդատարանի ստեղծման գործընթացը։ Ես լիովին համոզված եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա առաջին կեսին, հավանաբար՝ մայիսին»,- ասել է Պորոշենկոն։ Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան կատարի Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու...
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Մասնավորապես՝ Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ արևային մարտկոցների և չինական արտադրանքի լվացքի մեքենաների ներմուծման համար սահմանափակումներ և մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Չինաստանի Առևտրի նախարարի խոսքերով՝ նոր սահմանափակումներ և մաքսատուրքեր...
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բավարարել 2015 թվականի մայիսին Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։  Մասնավորապես՝ Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։ Ուկրաինան իր բողոքի մեջ նշել է, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների...
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ինդոնեզիան չի կատարել 2017 թվականի նոյեմբերի 22-ին իր հետ կնքված և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համաձայնեցված համաձայնագրերը` մի շարք ապրանքների ներմուծման վերաբերյալ։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է համաձայնագրերում այգեգործական արտադրանքի և անասնաբուծական մթերքների ներմուծման մասին դրույթները խախտելու մասին։  Ընթացիկ տարվա օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն բողոք է ներկայացրել Ինդոնեզիայի դեմ՝ կնքված համաձայնագրերի 18...