Այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։
Սեպտեմբերի 28-ին համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի արտաքին առևտրի նախարար Ջամշիդ Խոջաևի և ԱՀԿ Գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Ուզբեկստանի և ԱՀԿ-ի միջև համագործակցության հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են Ուզբեկստանի ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև՝ ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվող միջոցառումներին Ուզբեկստանի մասնակցությանն առնչվող հարցերը։
Ավելի վաղ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը նախատեսվում է ավարտին...
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԱՀԿ Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Միջոցառմանը կմասնակցի ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն: Կլոր սեղանին հրավիրված են նաև ԱՀԿ անդամ պետությունների նախարարները և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների...
Չինաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) քննություն Է նախաձեռնել՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշման պատճառով: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր 10-տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառվեն։ Մաքսատուրքերը մինչև տարեվերջ կպահպանվեն...
Առևտրի գծով Եվրոպական Միության (ԵՄ) հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորը ճգնաժամ է ապրում և կոչ է արել բարեփոխել այն։
«ԱՀԿ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Աշխարհը փոխվել է, իսկ ԱՀԿ-ն` ոչ»,- հայտարարել է առևտրի գծով ԵՄ հանձնակատարը սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մալմստրեմի խոսքերով՝ ԱՀԿ-ն չի կարողացել հարմարվել արագ փոփոխվող համաշխարհային տնտեսությանը։...
G20-ի անդամ երկրների առևտրի նախարարներին առաջին անգամ հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելու անհրաժեշտության հարցի շուրջ։ Այս մասին հայտարարել է Չինաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Ռամիրո Գելարը՝ արդյունաբերական համագործակցության հարցերը քննարկելու համար կազմակերպված միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ: Նա հայտարարել է, որ Մար դել Պլատա քաղաքում կայացած հանդիպումից հետո G20-ի...