Ռուսաստանը և Ֆրանսիան համաձայնության են եկել՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման համար նախարարների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցի շուրջ։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Վերջինս նշել է, որ երկու երկրները համաձայնության են եկել տնտեսական, ֆինանսական, արդյունաբերական և առևտրային հարցերով ռուս-ֆրանսիական խորհրդի (CEFIC) նիստի...
Եվրամիությունը մայիսի 21-ին Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Գերմանիայից եւ Իտալիայից ներկրվող թեթև մարդատար ավտոմեքենաների հակագնագցման (հակադեմպինգային) մաքսատուրքերի առնչությամբ: Ինչպես նշված է ԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրությունում, «հակադեմպինգային տուրքերն անհամատեղելի են ԱՀԿ-ի նորմերին` մասնավորապես 1994թ. Հակադեմպինգային համաձայնագրին»: ԱՀԿ-ի գործող կանոնադրության համաձայն` կողմերը 60 օր ժամանակ ունեն հարցի առնչությամբ...
Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմի նոր փուլ է սկսվել։ Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է նոր հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ): Հայցը վերաբերում է չինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշմանը։ Առևտրի նախարարի հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա օգոստոսի 23-ին ԱՄՆ իշխանությունները չինական արտադրանքի ապրանքների...
Օրեր առաջ իր հարցազրույցներից մեկի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տարիներ շարունակ անտեսել է ԱՄՆ-ին և չի պաշտպանել երկրի շահերը: Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կլքեն կազմակերպությունը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս և ԱՄՆ-ի առևտրային քաղաքականության հնարավոր այլ փոփոխությունների...
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում տեղի կունենա, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայի հետ համագործակցության հետագա ճակատագիրը։ Հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև Ուկրաինային հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է ԱՄՀ մամուլի ծառայությունը: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ Ուկրաինան...